Թանկարժեք իրերի (ոսկու) գրավադրմամբ գյուղատնտեսական վարկեր

Վարկի նպատակ

Գյուղատնտեսական

Վարկի արժույթը ԱՄՆ դոլար

Վարկի ժամկետ 

                       24 ամիս                                              12-24 ամիս
Մարման եղանակ          Ազատ մարման գրաֆիկ                                    Անուիտետ
Վարկի տարեկան տոկոսադրույք

 12%

Վարկի գումար  Սկսած 80 ԱՄՆ դոլարից
Վարկի տոկոսագումարների և սպասարկման վճարների հաշվարկման եղանակ Վարկի աշխատող (ոչ ժամկետանց) մնացորդի նկատմամբ
Վարկի տրամադրման եղանակ Կանխիկ, միանվագ
Գրավի առարկա

Թանկարժեք իրեր, այդ թվում` ոսկու ստանդարտացված ձուլակտորներ, մետաղադրամներ և հուշադրամներ, թանկարժեք իրեր, զարդեր (այդ թվում` թանկարժեք քարերով) կամ դրանց ջարդոն։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝

Զարդերի գեղարվեստական արժեքը, դրանց վրայի թանկարժեք (բացառությամբ` ադամանդների), կիսաթանկարժեք քարերի, ինչպես նաև մեխանիզմների և ոչ ոսկյա մասերի քաշը չեն գնահատվում ու գնահատման արժեքի մեջ հաշվի չեն առնվում:

Վարկ/Գրավ առավելագույն արժեք

Գրավի գնահատված արժեքի առավելագույնը 100%-ի չափով *

* «Ա» դասի հաճախորդների համար մինչև 110%-ի չափով, ընդ որում վարկավորման պահին թանկարժեք իրերի (ոսկու) գրավով մինչև 110% վարկ/գրավ հարաբերակցությամբ տրամադրված վարկերի (այդ թվում արտարժութային) և նոր տրամադրվող վարկի գումարի համախառն մնացորդը չպետք է գերազանցի 5,500,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթը:
Գրավի գնահատում Համաձայն ոսկու գնահատաման  սանդղակի
Վարկի վաղաժամկետ մարման տույժ

Չի գանձվում*

*Բացառությամբ՝  մինչև 200 ԱՄՆ դոլար  Վարկը ստանալուց մինչև 10 օրվա ընթացքում մարելու դեպքում գանձվում է առաջին 10 օրերի համապատասխան տոկոսները

Ժամկետանց մայր գումարի տույժ

/տարեկան/

12.0%
Տուգանքներ Պայմանագրային պարտավորությունները չկատարման հիքով գրավի առարկայի փաստացի իրացումից կարող է կիրառվել միանվագ տուգանք՝ Վարկի գումարի 15%-ի չափով, որը սակայն չի կարող գերազանցել Գրավի առարկայի փաստացի իրացման գումարի և վարկի գծով ընդհանուր պարտքի գումարի տարբերությունը:


Ծանոթություն

1.   Վարկը տրամադրվում է 18 տարին լրացած ֆիզիկական անձանց:

2. «Ա» դասի հաճախորդները միաժամանակ պետք է բավարարեն նվազագույնը հետևյալ պայմաններին.

 

  • Վերջին երեք տարում Կազմակերպությունում գործող և մարված վարկերի գծով Ժամկետանց օրերի հանրագումարը դիմելու պահին լինի 0, 
  • Վերջին երեք տարում Կազմակերպությունում գործող և մարված վարկերի ընդհանուր օրերի հանրագումարը >= լինի 360 օր,
  •  Վերջին երեք տարում Կազմակերպությունում գործող և մարված վարկերի ռիսկի դասը լինի «Ստանդարտ»:

 

3.  Անհրաժեշտ փաստաթղթեր՝

2.1.Գյուղական վայրում գրանցված լինելու դեպքում՝

ü  Անձը հաստատող փաստաթուղթ

2.2.  Գյուղական վայրում գրանցված չլինելու դեպքում՝

ü  Համապատասխան մարմնի կողմից (համայնք) գյուղական վայրում փաստացի բնակության վերաբերյալ տեղեկանք կամ

ü Գյուղատնտեսական նշանակության գույքի (հող, շինություն, տեխնիկա, տրանսպորտ), սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման վկայագիր, վկայական կամ այլ փաստաթուղթ կամ

ü  Համապատասխան մարմնի կողմից (համայնք) տրված տնտեսությունում անասունների գլխաքանակի վերաբերյալ տեղեկանք կամ

ü  Համապատասխան մարմնի կողմից (համայնք) տրված գյուղատնտեսությամբ զբաղվելու վերաբերյալ տեղեկանք:

4.  Վարկը տրամադրվում է Կազմակերպության բոլոր մասնաճյուղերում՝ բացառությամբ «Կենտրոն» մասնաճյուղի:

5.  Վարկի տրամադրման դրական որոշման կայացման գործոններն են՝

ü  Վարկառուի և Գրավի համապատասխանությունը սույն փաստաթղթով սահմանված պահանջներին:

6.  Վարկի մերժման գործոններն են՝

ü  Վարկառուի և/կամ Գրավի անհամապատասխանությունը սույն փաստաթղթով սահմանված պահանջներին:

7.  Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում, Հաճախորդին տեղեկացում և տրամադրում՝ 1-5 րոպե: Կախված   

    թանկարժեք քարերի քանակից՝ կարող է այլ ժամկետ ունենալ:

8.  Վարկի մարման նպատակով մուտքագրված ցանկացած գումար որպես կանոն Կազմակերպության կողմից ուղղվում է մուտքագրման պահին առկա՝ Հաճախորդի կողմից Կազմակերպությանը Վարկային պայմանագրի ուժով վճարման ենթակա գումարների, այդ թվում՝ սպասարկման վճարների, տույժերի, տոկոսների, Վարկի գումարի մարմանը: Կազմակերպությունն իրավունք ունի Հաճախորդի հետ կնքվող պայմանագրում վճարման ենթակա գումարների այլ հերթականություն սահմանել:

9.ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ, ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԻՍԿ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ/ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ: ՀԱՃԱԽՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼԻՍ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

10.  Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

11.  Արտարժույթով տրամադրված վարկերի տոկոսագումարների (առկայության դեպքում նաև սպասարկման վճարը, տույժերը, տուգանքները) ՀՀ օրենքի համաձայն գանձվում են ՀՀ դրամով՝ ՀՀ ԿԲ կողմից սահմանված տվյալ օրվա հաշվարկային փոխարժեքով:

12.ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻ (www.fastcredit.am) ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԷՋՈՒՄ:

13.Կազմակերպությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ներքին իրավական ակտերի:

Վարկի փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ներկայացուցչական օրինակ՝ 

Վարկի գումար՝ 1,000 ԱՄՆ դոլար

Տարեկան անվանական տոկոսադրույք՝ 12%

Ժամկետ՝ 24 ամիս

Սպասարկման վճար՝ չի սահմանվում

Մարման եղանակ՝ անուիտետային

Վարկի տրամադրման ամսաթիվ՝ 17.06.2017

Վարկի մարման ամսաթիվ՝ 17.06.2019

Ամսական մարումների չափ՝ 47.07 ԱՄՆ դոլար

Տարեկան փաստացի տոկոսադրույքի չափ՝ 12.67%:

 ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ 

Ձևաթուղթ - Լիազորագիր ոսկու վերադարձի