Հարսանեկան վարկեր

ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Վարկի ժամկետ

Առավելագույնը 36 ամիս

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք

18 %

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք

25 %

Վարկի գումար

500,000 - 3,000, 000 ՀՀ դրամ

Վարկառուի տարիք

18 - 65 տարեկան

Վարկի նպատակ

«Կովկաս» ռեստորանային համալիրում հարսանեկան արարողությունների անցկացում

Վարկի ընթացիկ սպասարկման վճար

  • Մինչև 1,000,000 ՀՀ դրամ վարկերի դեպքում՝ ամսական 3,000 ՀՀ դրամ,
  • 1,000,000 - 2,000,000 ՀՀ դրամ վարկերի դեպքում՝ ամսական 5,500 ՀՀ դրամ,
  • 2,000,000 - 3,000,000 ՀՀ դրամ վարկերի դեպքում՝ ամսական 8,000 ՀՀ դրամ

Վարկային հայտի ուսումնասիրման վճար

20, 000 ՀՀ դրամ* 

*Գանձվում է միայն վարկի տրամադրման դրական որոշման դեպքում 

Վարկի տրամադրման եղանակ

Կանխիկ, միանվագ կամ փուլային

Վարկի տոկոսագումարների հաշվարկման եղանակ

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի մայր գումարի փաստացի մնացորդի նկատմամբ (նվազող)

Գրավ

  • Անշարժ կամ շարժական գույք, ոսկյա և այլ թանկարժեք իրեր,
  • Կազմակերպության հայեցողությամբ կարող է պահանջվել ապահովման լրացուցիչ այլ միջոցներ:
Վարկ/գրավ առավելագույն արժեք
  • Գրավադրվող անշարժ և շարժական գույքի լիկվիդային արժեքի 50 %-ի չափով, 
  • Գրավադրվող ոսկյա և այլ թանկարժեք իրերի գրանահատված արժեքի 100%-ի չափով:

Գրավի գնահատում

Գրավադրվող անշարժ գույքը, թանկարժեք իրերը ենթակա են գնահատման «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի աշխատակցի կողմից:   

Կազմակերպության աշխատակցի կողմից գրավի գնահատումն իրականացվում է անվճար: 

Երաշխավոր 
(անհրաժեշտության դեպքում)

Իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ում հետ կնքվում է երաշխավորության պայմանագիր և ով վարկառուի հետ միասին համապարտ պատասխանատվություն է կրում կազմակերպության հանդեպ վարկառուի ունեցած պարտավորությունների (վարկ, հաշվեգրված տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր, տուգանքներ և այլն) կատարման համար:

Վարկի վաղաժամկետ մարման տույժ

Չի գանձվում

Վարկի մայր գումարի, տոկոսների և սպասարկման վճարների   մարումներ

Ամսական (հավասարաչափ)

Տրամադրման/ձևակերպման վայր 

Կենտրոն, ԴավթաշենԱրմավիր, Արտաշատ, Մասիս, Գորիս, Գյումրի, Վանաձոր, Աբովյան և Հրազդան մասնաճյուղեր 

Վարկի դրական որոշման և մերժման գործոններ    

Վարկերը տրամադրվում են այն ֆիզիկական անձանց, ովքեր հայտի ներկայացման օրվա դրությամբ ժամկետանց պարտավորություններ չունեն և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը հայտի ներկայացմանը նախորդող 12 ամիսների ընթացքում չի գերազանցել 60 օրը: 

Ժամկետանց մայր գումարի տույժ

0,1 % օրական

Ժամկետանց տոկոսագումարի տույժ

0,2 % օրական

Ժամկետանց սպասարկման վճարի տույժ

0,2 % օրական

Գրավի արժեքի արժեզրկման դեպքում վարկառուի կողմից մեկ ամսվա ընթացքում լրացուցիչ գույք չգրավադնելու դեպքում տուգանք

Վարկի մնացորդի 5 %-ի չափով, միանվագ

 ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Հ/Հ

Փաստաթղթի անվանումը

Նախնական փաստաթղթեր

1

Հաճախորդի և ընտանիքի անդամների անձնագրերի և սոց. քարտերի (սոց. քարտի բացակայության դեպքում համապատասխան տեղեկանք) պատճենները` բնօրինակների հետ միասին

2

Գրավատուի անձնագրի և սոց. քարտի պատճենները

3

Հաճախորդի ամուսնության (ամուսնալուծության) վկայականի պատճենը

4

Անշարժ գույքի սեփականության վկայականի պատճենը, սեփականության հիմքերը

5

Միասնական տեղեկանք սահմանափակումների վերաբերյալ

6

Անշարժ գույքի գնահատման հաշվետվություն (տեղեկանք, ակտ)

7

Եկամուտները հիմնավորող փաստաթղթեր (աշխատավարձ, թոշակ, դիվիդենտ, տրանսֆերտ, վարձավճար և այլն)՝ ըստ անհրաժեշտության 

8

Փաստացի բնակության վայրի և ընտանիքի կազմի մասին տեղեկանք՝ ըստ անհրաժեշտության 

9

Այլ փաստաթղթեր` վարկային մասնագետի պահանջով