ՏՏ ոլորտի զարգացումը պետք է սկսվի դպրոցներից

 

ՏՏ ոլորտի զարգացման նպատակով Ֆասթ Կրեդիտի հիմնադիրներ Բադալյան եղբայրները հանդես են եկել հերթական բարեգործական նախաձեռնությամբ:

Հայաստանի անկախության 26-ամյակի կապակցությամբ շուրջ 10 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 50 համակարգիչ՝ իրենց սեղաններով և աթոռներով ստացան Ջերմուկ քաղաքի դպրոցները, մանկապարտեզը, շախմատի դպրոցը, երիտասարդական մշակութային կենտրոնը, երաժշտական դպրոցները, ինչպես նաև Ջերմուկ համայնքի մեջ մտնող Կեչուտ և Գնդեվազ գյուղերի դպրոցները:

 

 Ֆասթ Կրեդիտի հիմնադիրների նախաձեռնությամբ ՏՏ ոլորտի զարգացմանը միտված հերթական բարեգործության նպատակն էր ապահովելու երեխաներին կրթության ժամանակակից տեխնիկայով: