Ֆասթ Կրեդիտը դուրս է եկել միջազգային ասպարեզ

 

Ինչպես նշել են ընկերությունում, Սաութհոլ եւ Ֆուլհեմ թաղամասերում բացված գրասենյակները տրամադրում են սպառողական վարկեր, կատարում ոսկյա զարդերի վաճառք եւ վերանորոգում, դրամական փոխանցումներ եւ տարադրամի փոխանակում, ինչպես նաեւ մատուցում պայմանագրերի հետգնման ծառայություններ:


«
Հայաստանում գործող ամենահին եւ փորձառու վարկային կազմակերպություններից մեկը հաճախորդների վստահությունը ձեռք է բերել տարիների ազնիվ ու բարեխիղճ աշխատանքի շնորհիվ: Այն իր մատուցած ծառայություններով եւ սեփական ֆինանսական ծրագրով լիարժեք պատրաստ է միջազգային ասպարեզում գործունեություն ծավալելուն»,- ասված է հաղորդագրությունում:


Կազմակերպությունում ընդգծել են, որ Լոնդոնում բացված գրասենյակները չեն հանդիսանում հայաստանյան «Ֆասթ Կրեդիտի» մասնաճյուղեր, բայց իրենք հայաստանյան առաջին վարկային կազմակերպությունն են, որն «իր բրենդով հանդես է գալիս միջազգային տնտեսության կարեւորագույն կենտրոններից մեկում», եւ հույս են հայտնել, որ անգլիական շուկա մուտք գործելով՝ կշարունակեն ինտեգրվել նաեւ միջազգային այլ կենտրոններում։

Հայաստանում «Ֆասթ Կրեդիտ»-ը հիմնադրվել է 1994-ին,
ունի 21 մասնաճյուղ Երեւանում եւ մարզերում, իսկ հաճախորդների թիվը գերազանցում է 100 հազ-ը: