Ֆասթ Կրեդիտ ֆուտբոլային թիմը ցուցաբերում է գերազանց թիմային աշխատանք

 

Բիզնես լիգա մրցաշարը Հայաստանում վերջին տարիներին աստիճանաբար ընդլայնվում է: Այս տարի մեկնարկեց մրցաշարի արդեն երրորդ՝ C դիվիզիոնը, որին մասնակցում է նաև «Ֆասթ Կրեդիտ» վարկային կազմակերպության թիմը:

«Արդեն մեկ տարի մեր թիմը մարզչի ղեկավարությամբ կանոնավոր մարզումներ է անցկացնում: Դրանից առաջ էլ հաճախակի խաղում էինք, բայց անկանոն:

Առողջ ապրելակերպը միշտ էլ կարևոր է եղել մեր համար, սակայն ֆուտզալը նաև այլ առումներով է օգտակար: Մեր թիմը բաղկացած է տարբեր մասնաճյուղերի աշխատակիցներից, ու հենց այս խաղերի շնորհիվ մենք ծանոթացանք ու մտերմացանք:

Խաղերին մեզ աջակցելու են գալիս նաև երկրապագուներ, ինչը շատ ոգևորող է և օգնում է ամրապնդել միջանձնային հարաբերությունները կոլեկտիվում: Վերջին խաղին մոտ 20 երկրպագու ունեինք, սակայն ավելի շատ են լինելու, վստահ եմ:

Ի վերջո, մեզ դուր է գալիս նաև սպորտի մրցակցային ոգին: Խմբից դուրս գալու հարցը արդեն լուծել ենք, բայց պայքարելու ենք բարձր հորիզոնականների համար»,-VivaroNews.am-ի հետ զրույցում պատմեց «Ֆասթ Կրեդիտ» թիմի ավագ Ռուբեն Հարությունյանը:

 

«Ֆասթ Կրեդիտն» առայժմ հաղթել է իր բոլոր 3 խաղերում՝ գոլերի 26-5 տարբերությամբ, ու արդեն ապահովել տեղը ¼ եզրափակչում: Հաջորդ շաբաթ թիմը «Վիվասելի» հետ կվիճարկի առաջին տեղը խմբում: