Ֆասթ Կրեդիտը մասնակցել է Nur Expo ցուցահանդեսին

 

Նոյեմբերի 9-ին  Երևանի Պատմության թանգարանի շենքում,  Nur Expo-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ  «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» երկօրյա ցուցահանդեսը` ոլորտի առաջատար բանկերի ու վարկային կազմակերպությունների մասնակցությամբ։

Իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել նաև Ֆասթ Կրեդիտը, որի ներկայացուցիչները հյուրերին ներկայացրել են Կազմակերպության կողմից առաջարկվող ծառայությունները, առավելությունները և ապագա զարգացումները:

Հատուկ հյուրի կարգավիճակով ցուցահանդես են այցելել նաև ՀՀ կառավարության անդամներ։