Ֆասթ Կրեդիտի «Մասիս» մասնաճյուղը մասնակցել է ցուցահանդես-տոնավաճառին

 

Մասիս քաղաքի համայնքապետարանը նոյեմբերի 10-ին քաղաքի 22-րդ տարելիցի կապակցությամբ նախաձեռնել է ցուցահանդես – տոնավաճառ, որին մասնակցեցին ֆինանսական մի շարք կազմակերպություններ, դպրոցներ, մանկապարտեզներ, ՀՈԱԿ-ներ, ինչպես նաև Մասիսի տարածաշրջանի 12 համայնքներ:

Ցուցահանդեսին իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց նաև Ֆասթ Կրեդիտի «Մասիս» մասնաճյուղը: Մասնաճյուղի աշխատակիցները Կազմակերպության հյուրընկալ տաղավարում ներկաներին ծանոթացրեցին Կազմակերպության գործունեության պատմությանը, նշանակալից ձեռքբերումներին, մատուցովղ ծառայությունների ցանկին, այդ թվում վերջերս Կազմակերպության կողմից մշակված Fast Credit Mobile հավելվածին, մրցակցային առավելություններին և առաջիկայում սպասվող զարգացումներին: 

 Միջոցառումն ընթացավ բազմաբնույթ իրադարձություններով: Հյուրերի կազմում էին նաև մի շարք ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ և պատվավոր հյուրեր: