Ավարտին հասավ Futsal Business League C լիգա մրցաշարը

 

Ավարտվեց շուրջ երկու ամիս տևողությամբ ՖԲԼ C լիգա մրցաշարը, որի  եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը:

Երկրորդ տեղը զբաղեցրած Ֆասթ Կրեդիտ թիմին արծաթե մեդալներով և դիպլոմով պարգևատրեց ՀՖՖ գործկոմի անդամ ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:

Մրցաշարը մրցանակներ էր նախատեսել նաև լավագույն խաղացող, լավագույն ֆուտբոլիստ, լավագույն ռմբարկու, լավագույն դարպասապահ,  ինչպես նաև մարզադահլիճում ամենաակտիվ և ամենահավատարիմ երկրպագուներ նոմինացիաներում:

 

Ֆասթ Կրեդիտի ողջ անձնակազմը ջերմորեն շնորհավորում է թիմին՝ ցուցաբերած խաղի և ձեռբերված հաղթանակների համար, և մաղթում նորանոր հաջողություններ գալիք մրցաշարերում: